Ընթացիկ եվրոպական նախընտրականը աշխարհամասի եզրափակչի ուղեգրին տիրանալու Հայաստանի ազգային ընտրանու վեցերորդ փորձն է: Չորրորդ անգամ է, որ մեկնարկային խաղը մերոնք սկսում են պարտությամբ (ի դեպ՝ զարմանալի զուգադիպությամբ այս չորս թիվը համընկնում է Բեռնար Շալանդի ղեկավարությամբ մեր թիմի խաղացած խաղերի թվին, որոնք բոլորն էլ պարտությամբ են ավարտվել): Ընդ որում, տվյալ փուլի համար, դանիացիներից կրած այս պարտությունը երրորդ անընդմեջն էր: Միակ հաճելին այստեղ այն է, որ այս անգամ մենք էլ ենք կարողացել գոլ խփել: Ինչ վերաբերում է մյուս երկու խաղին, դրանցից առաջինը եղել է հաղթական ելքով (2000-ին 3:1 հաշվով պարտության ենք մատնել Անդորրայի ընտրանուն), երկրորդում ավելի խաղաղասիրաբար ենք տրամադրված եղել (2004 թվին ուկրաինացիների հետ խաղացել ենք ոչ-ոքի՝ 2:2):
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ